Հյուրատւն

 

Յուրաքանչյուր իդեալական ճամփորդության բանալին հարմարավետությունն է և առաջին հերթին հարմարավետ տեղավորումը հյուրատնում, որն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները լավ հանգստի համար:Մեզ մոտ ամրագրելու դեպքում մենք կարող ենք առաջարկել Հայաստանի լավագույն հյուրատունը ամենամատչելի գներով։

զանգահարեք մեզ

Ձեզ ենք ներկայացնում մեր հյուրատունը Էջմիածին քաղաքում: Հյուրատունը գտնվում է Էջմիածնի կենտրոնում ՝ 4 հարկանի նորակառույց շենքում: Հյուրատունը ունի ներքին ջեռուցման համակարգ, 2 ննջարան՝ երկտեղանոց հարմարավետ մահճակալներով, ներդաշնակ կահույքով ու հեռուստացույցներով, սանհանգույց՝ առանձնացված լոգարանով: Հյուևատունը ունի նաև  ընդառձակ բաց պատշգամբ: Հյուրասենյակում գտնվում է բազմաֆունկցիոնալ խոհանոցը՝ սառնարանով, միկրոալիքային վառարանով, գազօջախով և անհրաժեշտ սպասքով: ։ Հյուրատունը գտնվում է օդանավակայանից ընդամենը 9 կմ և Երևանի կենտրոնից 18 կմ հեռավորության վրա: Նախաճաշը և մաքրումը նույնպես ներառված են գնի մեջ:

Ամենատարածված հյուրանոցային հարմարությունները

RUVA LLC your adventure tour

Բացահայտեք Հայաստանը մեզ հետ

Տուրեր Հայաստանում

Ընտրե՛ք էքսկուրսիաների համար մեկ ուղղություն Էջմիածնից դեպի որևէ տեսարժան վայր, և հնարավորություն կունենաք ոչ միայն այցելելու պատմամշակութային վայրեր, հուշակոթողներ, այլև զգալու հայաստանյան արևի ջերմությունն ու զգալու լեռների ազատությունը։

զանգահարեք մեզ

Եթե դուք ցանկանում եք բացահայտել Հայաստանը, հետազոտել հնադարյան մշակույթի բոլոր գաղտնիքները, բայց չունեք բավական ժամանակ, ապա մեր այս առաջարկը հենց ձեզ համար է։ Առաջարկում ենք էքսկուրսիաներ, մեկօրյա տուրեր Էջմիածնից դեպի Հայաստանի ցանկացած անկյուն։ Հայաստանի յուրաքանչյուր մարզ տարբերվում է իր ավանդույթներով ու սովորույթներով, և յուրաքանչյուրի առանձնահատկությունները բացահայտելու համար պետք է լինել բացառապես բոլոր մարզերում: Եվ քանի որ բոլոր վայրերում միանգամից լինելը հնարավոր չէ, ապա մեկօրյա տուրերը հիանալի տարբերակ են։

Մեկօրյա տուր ընտրելը հնարավորություն է տալիս մեկ օրով կտրվելու առօրյա հոգսերից ու զբաղվածություններից, ծանոթանալու Հայաստան աշխարհի որևէ գողտրիկ վայրի, զգալու այդ վայրի կոլորիտն ու ծանոթանալու տեղի խոհանոցին։